Երեկոյան պարզ կլինի՝ վարչապետ Փաշինյանը ռուբի...

Սարյանի պուրակում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման հանրային քննարկումն ավարտվեց: Բնապահպան Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ այսօրվա հավաքը համարում են ավարտված, իսկ վաղը նորից կհանդիպեն՝ քննարկելու հետագա անելիքները.

«Քաղաքացիական խմբերը պետք է ինքնակազմակերպվեն և հանդես գան գործողությունների պլաններով: Անձամբ մեր նախաձեռնությունն ինչպես մինչև հիմա ոչ բռնի պայքարի ձևերով է հանդես եկել,այնպես էլ հիմա է շարունակելու: Մենք ունենք մեծ աջակցություն միջազգային հանրությունից: Կոչ եմ անում իրավապաշտպաններին ավելի զգոն լինել, որովհետև իրավիճակ ունենք, երբ այսօր երեկոյան պարզ կլինի վարչապետ Փաշինյանը ռուբիկոնն անցու՞մ է, թե՞ ոչ: Այսօրվա հավաքը ավարտված համարենք, վաղը նորից կհանդիպենք»:  

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում վարչապետը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցը քննարկելու: Քննարկումը կեսից լքած բնապահպաններ Անի Խաչատրյանն ու Աննա Շահնազարյանը հայտարարել էին, որ դժգոհ են արդյունքներից: