«Երեկ ավտոբուսում ես հայհոյեցի տիկնոջը, ինքն...

Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի տիկին քաղցր ժպտաց ինձ ավտոբուսում։ Ծանոթ չէինք բայց ճանաչել էր և հարցրեց՝ ի՞նչ նորություն կա Մարինե Պետրոսյանից։

Ասեցի՝ Մարինեի նոր գիրքը լույս կտեսնի շուտով։ Հարցրեց՝ ի՞նչ ա կոչվելու։ Ասեցի՝ Հայրենիք։

Զրուցեցինք մի պուճուր։ Ու ես հայհոյեցի տիկնոջը։

Հա, հայհոյեցի։

Որովհետև տիկինը քաղցր ժպիտով ինձ ասեց, թե մենք լավ պետություն ունենք վերջապես և մեր հայրենիքը հիմա ազատ ա ու երջանիկ։

Ու ես հայհոյեցի տիկնոջը։ Ինքն էլ ինձ հայհոյեց։

Իսկ ավտոբուսը լուռ լսում էր։

Վարորդն էլ ասեց՝ մի՛ հայհոյեք»։