Էրդողանը Թրամփի հետ բանակցություններ կվարի F-...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ կվարի F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ։

«Հենց հիմա մենք պատրաստվում ենք այս հարցի շուրջ բանակցություններ անցկացնել ևս մեկ անգամ», - Էրդողանն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կանի իրենից պահանջվող ամեն ինչ ինչպես F-35, այնպես էլ F-16 կործանիչների արտադրության, տեխնիկական սպասարկման առումով։

Հունիսի վերջին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմաս Բարաքը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը կարող են մինչև 2025 թ. վերջը կարգավորել Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից բացառելու հարցը:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, քանի որ ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, որը, սակայն, տեղի չունեցավ: