Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին իր տինկոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»։
Այս ամսին հայտնում է ermenihaber.am-ը:
Էրդողանի հետ միասին Հունգարիա են մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
Նշենք, որ Էրդողանը Բուդապեշտ է գնացել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից, ուր գտնվում էր՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետության ղեկավարների խորհրդի 11-րդ գագաթնաժողովին» մասնակցելու նպատակով։