Էրդողանը շնորհավորել է Տոկաևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ նախագահական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում է akorda պարբերականից:

«Երկրի ղեկավարն անկեղծ շնորհակալանքի խոսքեր է հղել Ռեջեփ Թայիբ Էրդողանին շնորհավորելու համար՝ կարևորելով ավելի վաղ ստորագրված երկկողմանի փաստաթղթերի կյանքի կոչումը»,-նշվում է կայքում: