Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքի...

Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական ​​դաշինք»-ից միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Գերագույն ընտրական խորհրդին համապատասխան դիմում են ներկայացրել  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և դաշինքի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությեւնը։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական ​​դաշինքի» միակ թեկնածուի հակառակորդը Քըլըչդարօղլուն է։ Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար ավերիչ երկրաշարժերի պատճառով, որոնք խլել են գրեթե 50 հազար մարդու կյանք։