Էրդողանը նշել է Թուրքիայի և Հայաստանի միջև հա...

Թուրքիայի նախագահի հետ Զանգելանում տեղի ունեցած հանդպումից հետո Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող դաշինքը կարևոր գործոն է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ առումով։

«Այստեղ լինելով՝ չենք կարող չխոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Զանգելանը գտնվում է արևելյան Զանգեզուրում։ Այստեղից ձգվող Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը։ Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի իրականացման ուղղությամբ, և ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց արդյունքը կտան մոտ ապագայում»,- ասել է Ալիևը։

Թուրքիան իր հերթին կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանին, ասել է Էրդողանը։

«Այսօր, ինչպես երբեք, տարածաշրջանում բարենպաստ իրավիճակ է կայուն խաղաղության համար։ Դրա համար անհրաժեշտ է գործել տարածաշրջանում տիրող նոր իրողություններին համապատասխան։ Ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք անցնելու են այս տարածաշրջանով, ծառայելու են ոչ միայն Ադրբեջանին և Թուրքիային։ Դրանք տնտեսական լավ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար... Ադրբեջանի բոլոր հարևանները, ներառյալ Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կկարողանան օգտվել դրանից»,- ասել է Էրդողանը:

Միաժամանակ նա ընդգծել է «սահմանների դելիմիտացիայի և փոխադարձ ճանաչման անհրաժեշտությունը»։

«Այս հայեցակարգը բարիդրացիության հիմքն է։ Եթե ​​Հայաստանն անկեղծ բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- ասել է Էրդողանը։