Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել...

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ըստ Habertürk հեռուստաալիքի՝ հանդիպման օրակարգում կարող են ներառվել Ուկրաինայի հակամարտությունը, Սև ծովի թեման՝ հացահատիկի մատակարարման համատեքստում, աշխատանքների ընթացքն «Ակկույու» ատոմակայանում, գազի առևտրի կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև ընտրությունները Սիրիայի հյուսիսի քրդական տարածաշրջաններում:

Հունիսի 11-ին Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում: