Էրդողանը կոչ է արել Արեւմուտքին չաջակցել Աթեն...

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել Արևմուտքին չաջակցել Աթենքի անօրինական նախաձեռնություններին, որոնք, ըստ նրա, առաջ են քաշվում «Եվրոպական միասնության և համերաշխության պատրվակով», գրում է РИА Новости-ն։

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։

Անդրադառնալով Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությանը, նախագահ Էրդողանը քննադատել է Բրյուսելի դիրքորոշումն այս հարցում։