Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Թուրքիայի նախագահի հաղորդակցության տնօրինության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ։

Մակրոնը շնորհավորել է Էրդողանին Ռամադանի տոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել իսլամական աշխարհին։