![Էրդողանը հայտնվել է հանրության առաջ վատառողջ...](/imgs/posts/medium/2023/04/d75c693.jpeg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջին անգամ ուղիղ եթերում է հայտնվել տհաճ միջադեպից հետո, որի պատճառով նա չեղարկել է մասնակցությունը նախընտրական քարոզարշավի միջոցառումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից կառուցվող Թուրքիայում առաջին «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկ ռուսական արտադրության միջուկային վառելիքի ներկրման հանդիսավոր արարողությանը:
Թուրքիայի նախագահը չորեքշաբթի օրը բժիշկների խորհրդով բաց է թողել նախընտրական քարոզարշավի մի շարք միջոցառումներ: Երեքշաբթի օրը նախագահի հարցազրույցը տեղական հեռուստաալիքներին հանկարծակի ընդհատվել է, Թուրքիայի առաջնորդն իրեն վատ է զգացել ուղիղ եթերում: Թուրքիայի նախագահը երկարատեւ դադարից հետո վերադարձել է եթեր եւ հայտարարել, որ վարակվել է «ստամոքսային գրիպով»։ Նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ավելի ուշ հայտնել է, որ նախագահի առողջական վիճակը նորմալ է: