
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու ցանկացած նախաձեռնություն: Թուրք առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։ Մեր նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը արդար խաղաղություն հաստատելու միջոցով դադարեցնելու ուղղությամբ շարունակվում են և որ ինքը ուշադիր հետևում է Ալյասկայում և Վաշինգտոնում տեղի ունեցող շփումներին», - հայտնել է գրասենյալւ։
Դրանից բացի, Էրդողանը Մակրոնին հայտնել է, որ «Թուրքիան պատրաստ է աջակցել ցանկացած ջանքի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում»։