Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ձեռք է մեկնել և կարծում է, որ դա կնպաստի հարևան երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հույս հայտնելով իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ անձնական հանդիպման մասին։
«Մենք մեր ձեռքը մեկնեցինք սիրիական կողմին՝ հարաբերությունները կարգավորելու համար, կարծում ենք, որ դա Սիրիայում խաղաղության և հանգստության դուռ կբացի», – լրագրողներին ասել է Էրդողանը`Բաքվից վերադառնալուց հետո։
Թուրքիայի ղեկավարի հայտարարությունները մեջբերել է «Անադոլու» գործակալությունը․
«Ես դեռ հույս ունեմ Ասադի հետ կապված: Ես նաև հույս ունեմ, որ մենք կարող ենք համախմբվել և վերականգնել հարաբերությունները Սիրիայի և Թուրքիայի միջև, որովհետև մենք պետք է ոչնչացնենք ահաբեկչական կազմակերպությունները: Կա հիմք արդար և կայուն խաղաղության համար: Սիրիայում ակնհայտ են նաև այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն դա ապահովելու համար: Մենք չենք, որ սպառնում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Սիրիայի տարածքային ամբողջականությանը սպառնում են ահաբեկիչները»: