Էրդողանը գոհ է Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործըն...

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ընթացքից։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը ներկայացրել է բանակցությունների մանրամասները։

«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև նշել է, որ «ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի գնահատականը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Չինաստանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։