Էրդողանը Գազայում Իսրայելի ագրեսիան անվանել է...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի ագրեսիվ գործողությունները Գազայի հատվածում, որոնց հետեւանքով, նրա խոսքով, անցած տարվա հոկտեմբերից մահացել է մոտ 50 հազար մարդ, անվանել է հարյուրամյակի ամենադաժան ցեղասպանություններից մեկը։

«Մեր հարյուրամյակի ամենադաժան ցեղասպանություններից մեկն է կատարվում Գազայի հատվածում»,- ասել է նա Ստամբուլում։ Հեռարձակումը վարել է TRT Haber-ը։

Էրդողանի խոսքով՝ «Գազայի եւ Լիբանանի դեմ Իսրայելի սիոնիստական վարչակարգի ագրեսիայի ամենալավ պատասխանններից մեկը կլինի Պաղեստինի ճանաչումը որքան հնարավոր է շատ պետությունների կողմից»։ Թուրքիայի նախագահը նաեւ իսլամական աշխարհի երկրներին կոչ է արել «մի կողմ դնել տարաձայնությունները եւ աջակցել պաղեստինցի եւ լիբանանցի ժողովուրդներին իրենց արդար պայքարում»։

Էրդողանը նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիան Գազայում ճգնաժամի սկզբից Եգիպտոսի միջոցով տարածաշրջան է մատակարարել 85 հազար տոննա հումանիտար օգնություն։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը դադարեցրել է առեւտուրն Իսրայելի հետ եւ միացել է Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին Իսրայելի դեմ ՄԱԿ Միջազգային դատարանում։