Էրդողանը չի հավատում, որ ՄԱԿ-ի հովանու ներքո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի հավատում, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի հարցով բանակցություններն արդյունք կտան, հաղորդում է Reuters-ը:

«Ես չեմ հավատում կիպրացիներին: Նրանք երբեք անկեղծ չեն գործել: Այժմ ժամկետը երկարացրել են 2-3 ամսով, սակայն ես չեմ հավատում, որ արդյունք կլինի»,-ասել է նա:

Թուրք կիպրացիների առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել է, որ իմաստ չկա Կիպրոսի հարցով պաշտոնական բանակցություններ անցկացնել առանց իր պետության ճանաչման (նկատի ունի Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածը-խմբ.):

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ երկու պետություն ստեղծելու Թուրքիայի առաջարկը հակասում է ՄԱԿ-ի՝ կղզու հարցով բանաձեւերին եւ երբեք չի ընդունվի: