Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ոչնչով չի տարբերվում Ադոլֆ Հիտլերից և Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները համեմատել է հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների վերաբերմունքի հետ, հաղորդում Է Reuters-ը:
Անկարայում միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Էրդողանը կրկին քննադատել է Արևմուտքին՝ Իսրայելին աջակցելու համար:
Նա նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ողջունել այն գիտնականներին, որոնք «հետապնդումների են բախվել Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ իրենց տեսակետների պատճառով»: