Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեւծովյան Ռիզե նահանգում բնական աղետներից տուժած ընտանիքներին բնակարանների բանալիները հանձնելու արարողության ժամանակ թեթեւ ապտակել է երեխայի այտին, որը չի համբուրել նրա ձեռքը։
Թուրքիայի կենտրոնական հեռուստաալիքներն անտեսել են անցած շաբաթ օրը տեղի ունեցած այս միջադեպը, միևնույն ժամանակ, այն բուռն քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում։ Թուրք առաջնորդի գործողությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն շատ օգտատերեր նշում են, որ սա երեխայի նկատմամբ կոպիտ վերաբերմունք չէր, և թեթև ապտակը հասցվել էր որպես կատակ և որպես ավանդույթների հիշեցում։
Թուրքիայում ընդունված է համբուրել մեծերի ձեռքն ու դնել ճակատին, սա հարգանքի նշան է համարվում։



