Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում մնացել է երկու առաջնորդ, ովքեր քաղաքականության մեջ երկար ժամկետով են ու փորձառու են՝ ինքը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհում առաջնորդ մնացել ենք ես և հարգելի պարոն Պուտինը. ձեր խոնարհ ծառան ունի 22 տարի քաղաքականության ժամկետ, նույնն ունի պարոն Պուտինը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



