Էրդողանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններն ու սիրիական հիմնախնդիրը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները բազմապլան են, եւ նախագահներն այդ առումով միշտ ունեն զրուցելու թեմա։