Էրդողանի համար Ղարաբաղում տեղի ունեցողն ընդու...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի խոսելու է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի ամենայն հավանականությամբ քննարկում է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։ Դրանք ընդունելի չեն։ Մենք այդ ամենին դրական չենք նայում»,- ասել է Էրդողանը։

 Նշենք, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զարգացումներին։