
Գոնե գլխները կախեն, ձեն չհանեն, ամոթով մնան․ Բոլոս գիտենք, թե ինչ ձևի են ձայներ կորզել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Գյումրու ավագանու նիստին հայտարարեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով, թե ինչպես են ՔՊ-ականները ձայներ հավաքել քաղաքապետի ընտրությունների ժամանակ։
«Մարդիկ են եկել, ասում ենք՝ ո՞վ են այս մարդիկ։ Խոսեցնում ենք փախնում են, չեն խոսում։ Իրանք դարձրին ամեն տեղամասը 100 հոգի և դրա համար 8200 հոգի դրսից եկածներն են քվեարկել, չեմ ասում մնացածը՝ գումարով։ Ընդամնը 2000-2500 ձայնի մասին է խոսքը, այստեղ իրանց ձայները։ Լռվեն, ձեն չհանեն»,- ասաց նա։