Երբ վտանգ չլինի, նրանք կհեռանան Լոս Անջելեսից...

Հարցին, թե արդյոք անհանգստացած է, Թրամփը պատասխանել է. «Ոչ, ամեն բան կարգին է»։

Որքա՞ն կմնան Ազգային գվարդիայի զորքերը Լոս Անջելեսում։ «Մինչեւ որ վտանգ չլինի»,- ասել է Թրամփը։ «Երբ վտանգ չլինի, նրանք կհեռանան»։

Նա բաց է պահել ԱՄՆ նախագահին հասանելի ամենածայրահեղ արտակարգ լիազորությունների կիրառման հնարավորությունը։ «Եթե ապստամբություն լինի, ես, իհարկե, դրան կդիմեի։ Տեսնենք»,- ասել է Թրամփը, տեղեկացրել է Associated Press-ը։ «Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ անցած գիշեր ահավոր էր, եւ նախորդ գիշերն էլ էր ահավոր»։