Հարգելի՛ հայրենակից, երբ Ձեզ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են հաղորդագրություն (whatsapp, viber և այլն), ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրված հաշվեհամարին փոխանցել այն (Հիմնականում կրիպտոակտիվներ), մի՛ վստահեք: Այդ մասին ասված է ՆԳՆ ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
«Դրանով դուք Ձեր ֆինանսական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
Հիշեք՝ զգոնությունը կարևոր է»,- նշված է գրառման մեջ։



