
Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետներն անհայտ են, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այս թեմայի (Թուրքիա-Հայաստան սահմանի բացման - խմբ.) համար կոնկրետ ժամկետներ չկան։
Ինչպես նշել է պարոն նախագահը (Թուրքիայի, Թայիփ Էրդողան - խմբ.), Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։
Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,-ասել է գործակալության զրուցակիցը։