Երբ ես լինեմ նախագահ, խաղաղություն կհաստատվի...

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի կերպով հալածվեց և բռնի տեղահանվեց Արցախից:

«Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը:

Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-գրել նա: