Երբ ասվում են գյուղով ընտրեղ ՔՊ-ին և մենք 1-2...

«Բժշկական կենտրոնի ղեկավարը, ՔՊ ընտրական ցուցակում է և աշխատավարձերը բարձրացնելու համար շնորհակալություն էր հայտնում ՔՊ ցուցակի ևս երկու անձի՝  մարզպետին և Առողջապահության նախարարարին, որ տարվա կեսին հաջողվել էր հարյուրավոր աշխատողի աշխատավարձեր բարձրացնել»,-հիշատակելով ընտրության նախօրեին Վանաձորի պետական ԲԿ-ում ՔՊ-ի անունից աշխատավարձերի բարձրացման դեպքը՝ հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Ռուբեն Մելիքյանը, ըստ Panorama.am-ի փոխանցման:

Վերջինս տեղեկացրեց, որ այդ հարցով օրեր առաջ դիմել էին ոստիկանություն և միայն նախօրերին են ստացել պատասխանն այն մասին որ խնդրով զբաղվում են և շեշտեց, որ իրավապահներն ավելի շուտ կարող էին զբաղվել:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ երեք անգամ դիմել է Վանաձոր ԲԿ տնօրենին՝ ցանկանալով իմանալ, թե որտեղից են հայթայթել այն միջոցները, որով տարվա կեսին աշխատավարձեր են բարձրացրել, և նախորդ օրը միայն անձնական նամակով ստացել է տնօրենի պատասխանը, որով վերջինս հորդորել է սպասել պատասխանի:

«Հարցնում ենք, այդ ինչ միջոցների հաշվին է արվել, այն դեպքում, երբ երկրում ծանրագույն վիճակ է, եթե բարերար է հայտնվել, կամ ժառանգություն են ստացել, ապա թող ասեն՝ մենք  կտակ ենք ստացել»,-շեշտեց Մելիքյանը և հավելեց, որ եթե կային այդ գումարներն, ապա ինչո՞ւ հունվարից չեն բարձրացրել աշխատավարձերը:

«Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամը հայտնեց, որ չեն ստացել նաև պատասխանը, թե երբ պլանավովում էր բյուջեն՝ արդյո՞ք տարվա կեսին ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի բարձացումը նախատեսված էր:

Նա ոստիկանությանը հորդորեց շատ արագ գործել, այնպես՝ ինչպես սովորոբար գործում են ընդդիմության ենթադրյալ խախտումների ահազանգերի դեպքում:

«Երբ ասվում է՝ գյուղով ընտրեղ ՔՊ-ին և մենք 1-2 տարում ձեր հարցը կլուծենք, ապա այն ընտրակաշառք է, քանի որ խոսքը չի գնում նախընտարկան խոստման մաիսն»,- հայտնեց Մելիքյանը և բերեց ընտարակաշռքի մեկ այլ օրինակ. «Գնել Սանոսյանի հայտարարությունը, որ եթե ձայն տան ՔՊ-ին ապա ինքը երեսատեղ կունենա բյուջետային հարցեր լուծել»: