ԵՊՀ-ում բացվել է վաստակավոր երկրաբան Պետրոս Ա...

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նշում է իր կազմավորման 90-ամյակը։ Այս առիթով համալսարանում անցկացվում էր «90-ամյա գերազանցություն» խորագրով միջոցառում, որի շրջանակում անդրադարձ կատարվեց ֆակուլտետի անցած ուղու, գրանցած հաջողություններին և ձեռքբերումներին։


Միջոցառումը ոչ միայն ֆակուլտետի անցած փառավոր ուղու ամփոփում էր, այլև մասնագիտական համայնքի հետ նոր համագործակցության մեկնարկի սկիզբն էր։


Օրը նշանակալի էր նրանով, որ բացվել է վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնը,  որը միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգվել և կահավորվել է Պետրոս Ալոյանի ընտանիքի հովանու ներքո:


Միջոցառման շրջանակներում ազդարարվեց, որ ֆակուլտետին կից ստեղծվելու է խորհրդատվական մարմին: Խորհրդատվական մարմնի կազմում ընդգրկվելու են ֆակուլտետի՝ մեծ հաջողությունների հասած շրջանավարտներ, որոնք իրենց մասնագիտական ոլորտներում ճանաչված և կայացած մասնագետներ են՝ պատրաստ ամեն կերպ աջակցելու և նպաստելու ֆակուլտետի զարգացմանն ու առաջընթացին:


Հոբելյանական միջոցառման շրջանակում թողարկվել են ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հուշամեդալներ, որը ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը հանձնեց Խորհրդատվական մարմնի կազմում ընդգրկված շրջանավարտներին: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը կարևորեց գործընկերների հետ համաագործակցությունը և ներկայացրեց թե ինչ աշխատանքներ են կատարվում:


Միջոցառման մեկնարկին ԵՊՀ Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը շնորհավորական իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ֆակուլտետի գործընկերներին, որոնք հատկապես վերջին շրջանում ներգրաված են ֆակուլտետի զարգացման գործընթացին: