ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորումը և ընթաց...

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է։

Վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ իմ կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող ՀՀ կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված: Այս պահից սկսած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը որպես ռեկտորի ժ/պ անօրինական է, ավելին՝ վերջինս նույնիսկ չունի այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք։ Անօրինական է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը եւ այս պահին ընթացող նիստը։