ԵՊԲՀ ռեկտորը սարսափած է, որ կարող է պաշտոնը կ...

Այս ամբողջ թատերականացված միջոցառումը Գևորգ  Թամամյանի նախաձեռնությունն չէ, նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների` ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

«Այդ ամենը կազմակերպված է ԵՊՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգել է  նախկին իշխանություններից և սարսափած է, որ կարող է կորցնել ներկա իշխանությունների օրոք։

«Արմեն Մուրադյանը լինելով հայտնի ընտանիքների, հայտնի մարդկանց ընկեր՝ աստիճանաբար բարձրացել է և հիմա կարծում է, որ մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում։ Ինչի եմ սա ասում, քանի որ այս ամենը սկսվել է 1 տարի առաջ, երբ մենք ցանկացանք բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց։ Այդ ժամանակվանից սկսվեց արշավ իմ դեմ»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանն անդրադարձավ Թամամյանի այն հայտարարությանը, որ Թորոսյանը 2,7 միլիարդ դրամ է տրամադրել իր կնոջ հիմնարկին։ Նախարարը նշեց, որ իր կինը հիմնարկ չունի, նա պարզապես բուժհիմնարկի տնօրեն է։ 

«Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է, և տարբեր բուժական կենտրոններին 5-10 մլն դրամի է տրվել՝ կապված հիվանդների հաճախելիությունից։ Դրա մասին բազմիցս ասվել է, և մտահոգ ուռուցքաբանները լավ կլինի, կարդան պարզ ինֆորմացիան»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպում էր, սակայն ասուլիսն ընդմիջվեց, երբ նախարարի՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը մտավ ներս։