Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր հարթակում անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը․
«Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների։ Հանուն իր իդեալների նա գերագույն զոհաբերություն արեց։
ԵՄ-ը ռուսական ռեժիմին համարում է այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և նրանց, որոնք ողջ աշխարհում պայքարում են ժողովրդավարության համար ամենավատ պայմաններում:
Մարտիկները մահանում են: Բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»: