ԵՄ-ը մտահոգվում է Լիբանանում Իսրայելի գործողո...

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են գործողությունների հնարավոր տարբերակները՝ կապված փախստականների զանգվածային հոսքի մտահոգության հետ Լիբանանում Իսրայելի գործողության ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Euractiv պորտալը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին։

Բրյուսելում ուշադիր հետեւում են միգրացիոն երթուղիների վիճակին, եւ ԵՄ արտաքին գործերի նախարարները «քննարկել են միգրանտների հոսքի հնարավորությունը Լիբանանում Իսրայելի ցամաքային հարձակման համատեքստում, Euractiv-ին տեղեկացրել են ԵՀ-ում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին, 1 մլն մարդ Լիբանանի տարածքում այժմ գտնվում է տեղահանված անձի վիճակում երկրի հարավային շրջաններում իսրայելական բանակի ռմբակոծումների պատճառով։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունն աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի «ժամանակին ապահովի տեղահանված անձանց հիմնական պահանջմունքները»։