ԵՄ-ը մտադիր է ընդլայնել պատժամիջոցներն ընդդեմ...

ԵՄ պետությունների ԱԳՆ ղեկավարները երկուշաբթի օրվա հանդիպման ժամանակ նախատեսում են որոշում կայացնել պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման մասին իրանական եւ ռուսական կազմակերպությունների դեմ։ Այս մասին տեղեկացրել է Politico եվրոպական պարբերականը՝ հղում կատաելով ԵՄ դիվանագետների շրջանում ունեցած աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ նոր պատժամիջոցները կուղղվեն իրանական ընկերությունների դեմ, որոնք իբր կապ ունեն «տարածաշրջանի [այլ երկրներ], ինչպես նաեւ Ռուսաստան զենք ուղարկելու հետ»։ Սպասվում է, որ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն այդ թվում իրանական ավիաընկերությանը։ Բացի այդ, ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները նախատեսում են քննարկել պատժամիջոցների շրջանցմանը դիմակայելու հարցը եւ կարող են որոշում ընդունել անունը չնշված ռուսական կազմակերպությունների դեմ, որոնք իբր մասնակցում են Մոսկվայի «ապակայունացնող գործողություններին» այլ երկրներում։

Հոկտեմբերի 8-ին ԵՄ Խորհուրդը ընդունել է արգելիչ միջոցների նոր մեխանիզմ, որը ուղղված կլինի արտասահմանում ՌԴ ինչ-ինչ «ապակայունացնող գործողությունների» դեմ։  Որոշումները «հիբրիդային գործողությունների» եւ «միջամտության» մասին կընդունի բացառապես ԵՄ Խորհուրդը Եվրամիության անդամների կամ նրա արտաքին քաղաքական ծառայության ներկայացմամբ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առանձին հայտարարությամբ ներկայացրել է «հիբրիդային գործողությունների» ցուցակը, որոնցում Բրյուսելը մեղադրում է Մոսկվային. կիբեռգրոհներ, ինֆորմացիայով մանիպուլացում, միջամտություն ընտրություններին, հրկիզումներ, վանդալիզմ եւ սաբոտաժ, այդ թվում կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներում, միգրացիայի առարկայացում՝ խափանարար գործունեության նպատակով։ Բորելը նաեւ հավաստիացրել է, որ Ռուսաստանը խախտում է ՆԱՏՕ երկրների «արբանյակային հաղորդակցությունները, նրանց օդային տարածքը եւ հարձակումներ է կատարում ֆիզիկական անձանց դեմ ԵՄ տարածքում։