ԵՄ երկրները ամիսներ տևած քննարկումներից հետո սկզբունքային համաձայնության են եկել 2024 թվականին Ուկրաինային առնվազն 5 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 13-ին, հայտարարել է Բելգիայի կառավարությունը, որը նախագահում է Եվրամիությունը տարվա առաջին կիսամյակում։
ԵՄ երկրները պայմանավորվել են բարեփոխել Խաղաղության եվրոպական հիմնադրամը (ԵՀՀ) և ավելացնել դրա ծավալը։ ԵՀՀ-ի միջոցներից եվրոպական երկրները կարող են ֆինանսավորել Ուկրաինայի համար ռազմական ապրանքների համատեղ գնումները և մասնակի փոխհատուցում ստանալ Կիևին երկկողմ հիմունքներով տրամադրվող ռազմական օգնության համար։