ԵՄ ղեկավարները մտադիր են քննարկել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ Լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։
«Նախքան Ռուսաստանի հետ որևէ բան քննարկելը մենք պետք է մեր մեջ որոշենք, թե ինչի շուրջ բանակցություններ վարենք նրա հետ», - ասել է նա։
Կալասի խոսքով՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները թեմաները կքննարկեն «Գիմնիխ» ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մայիսի վերջին։
Նա նշել է, որ պետք է քննարկվեն եվրոպական անվտանգության և հարևանների վրա Ռուսաստանի հարձակումները կանխելու հարցերը։
Կալասը նաև բացառել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Ռուսաստանի հետ ԵՄ-ի կողմից բանագնաց նշանակելու հնարավորությունը։ Նման առաջարկ ավելի վաղ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



