
ԵՄ-ում զբաղվում են միությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստմամբ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ Կոպենհագենում դաշինքի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք նաև հիմք ենք նախապատրաստում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Կոշտան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը ճանաչում է Կիևի կողմից բարեփոխումների իրականացումը, որոնք կապված են ԵՄ-ին անդամակցության հետ։
«Այժմ Եվրամիության հերթն է կատարելու իր պարտավորությունները», - ընդգծել է Կոշտան։
Նրա պնդմամբ՝ «ընդլայնումը կամրապնդի Եվրոպան»։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ էր հանդես եկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ դա կնշանակի պատերազմ Եվրոպայում։ Նա խոսքով՝ Կիևի ասոցացումը ԵՄ-ի հետ թույլատրելի է, բայց «անդամակցությունը չափազանց է»։