
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ում տեղի է ունենում Եվրամիության պատմության մեջ պաշտպանության ծախսերի ամենամեծ աճը, և այս ուղղությամբ հետագա քայլերը պետք է համակարգվեն ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։
««Պատրաստություն-2030»-ի օրակարգը (ԵՄ-ի պաշտպանական ներուժի ամրապնդում) մինչև 800 միլիարդ եվրոյի մոբիլիզացում է նախատեսում մինչև 2030 թվականը։ Այժմ մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի հետ սերտորեն համակարգված հստակ համաեվրոպական պլան այն մասին, թե ինչպես առաջ շարժվել», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ հոկտեմբերի 23-24-ին Եվրոպական խորհրդում Եվրահանձնաժողովը կներկայացնի «Խաղաղության պահպանմանը պատրաստվածության ճանապարհային քարտեզ 2030»-ը։
«Այն կսահմանի ոչ միայն ընդհանուր նպատակները, այլև կոնկրետ փուլերն ու ժամկետները 2030 թվական հասնելու ճանապարհին», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։