Եվրամիությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամի առնվազն 44 կրող, որոնցից ոչ մեկը լուրջ բարդություններ չի ունեցել, ասվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ SARS-CoV-2 Omicron-ի 44 հաստատված դեպք է հայտնաբերվել Եվրամիության 11 նահանգներում և Եվրոպական տնտեսական տարածքում։ Բոլոր հաղորդված դեպքերը եղել են ասիմպտոմատիկ կամ չափավոր սիմպտոմատիկ: Ոչ մի բարդ դեպք չի գրանցվել: Մինչ այժմ մահվան ելքով արձանագրված դեպքեր չկան»,- ասված է ECDC-ի հաղորդագրության մեջ։



