Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադ...

Ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա մի դարձրեք, դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է: Այս մասին ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մի օր կբացենք մեր աչքերը, կտեսնենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ մեծամասնություն չենք: Խոսքս վերաբերում է իշխանություններին՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն քննարկման ու վիճաբանության արարկա դարձնելուց հրաժարվեք, դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճաբանության արարկա, արձագանքեք ադրբեջանցիների խոսքերին, Միացյալ Նահանգներում ու եվրոպական այլ երկրներում նրանց գործունեությանը, սա լուրջ վտանգ է:

 Ես համոզված եմ, որ մենք վերջում Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու, դա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում, եթե մենք դրա դիմաց չառանք հենց այսօր, հետո շատ դժվար է լինելու, իշխանությունները գնալու են ԹՐԻՓՓ-ի իրականացման, անկլավներ են տալու, և թափանցումը հենց այդ կետերից է սկսվելու։ Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադրբեջանի պետական ծրագիր է, արդյո՞ք սա մենք չենք տեսնում, արդյո՞ք սա ակնհայտ չի, սա ընդդիմություն-իշխանություն հարց չի, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է»,- նշել է Օսկանյանը: 

Եզրափակելով իր խոսքը՝ Օսկանյանը շեշտել է, որ մենք մեր մեծամասնությունը կարող ենք կորցնել սեփական հայրենիքում. «Մի օր մենք մեր աչքերը կբացենք ու կտեսնենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն մեծամասնություն չենք»: