ԵՄ-ում կոչ են արել սահմանափակել ՌԴ դիվանագետն...

ԵՄ-ում առաջարկել են պատժամիջոցների 13-րդ փաթեթի շրջանակում սահմանափակել  ռուս դիվանագետների տեղաշարժն այն երկրի կողմից, որտեղ նրանք հավատարմագրված են, տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Գաղափարը... ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումն է այն երկրի կողմից, որում նրանք հավատարմագրված են, այլ ոչ թե ամբողջ Շենգենյան գոտում»,- նշվել է պարբերականի հրապարակման մեջ։

Նշվել է, որ այդ առաջարկն արել է Չեխիան, որն արդեն որոշ ժամանակ հանդես է գալիս ռուս դիվանագետների ազատ տեղաշարժը դադարեցնելու օգտին։

Պարբերականը նաեւ գրել է, որ նման բան իրականացնելը հեշտ չի լինի, քանի որ Շենգենի գոտու ներսում տեղաշարժվելը մեծ մասամբ չի վերահսկվում։

Անցած տարի Financial Times պարբերականը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն քննարկում է ՌԴ դիվանագետների տեղաշարժի հնարավոր սահմանափակումը, այն առաջադրել էր Չեխիան պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում։