ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի...

Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում, դրան կմասնակցեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի՝ սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարության մեջ: «ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի ութերորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում՝ Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի նախագահությամբ: Եվրոպայի պատվիրակությունը կգլխավորի Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: