Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակող միջոցները՝ Ռուսաստանին ենթադրյալ ռազմական աջակցության և Կարմիր ծովի տարածաշրջանում գործող խմբավորումներին աջակցության համար։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում ոչ պետական զինված խմբավորումներին Իրանի շարունակական ռազմական աջակցությունը, ինչպես նաև հաշվի առնելով 2024 թվականի ապրիլի 13-ին Իսրայելի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումները, Խորհուրդը որոշեց, որ սահմանափակող միջոցներ կիրառելու ԵՄ-ի կարողությունն այժմ կտարածվի ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլև հրթիռների վրա», - նշված է հայտարարության մեջ:
Պատժամիջոցները ներառում են Իրանին ԱԹՍ-ների և բաղադրամասերի արտահանման արգելքներ, ինչպես նաև սև ցուցակում են ներառում իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք «մատակարարում են, վաճառում կամ այլ կերպ ներառված են Իրանին հրթիռներ և ԱԹՍ-ներ փոխանցելու գործընթացում»: