ԵՄ ղեկավարությունը Վրաստանից պահանջում է դադարեցնել ավիաթռիչքները Ռուսաստանի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ընդ որում, Բրյուսելում հրապարակավ պահանջում են Վրաստանից միանալ ԵՄ հակառուսական պատժամիջոցներին, էներգետիկ էմբարգո սահմանել մեր երկրի դեմ, դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը, ներառյալ ավիաչվերթները», - ասել է դիվանագետը։
«Պարզ է, թե ինչով դա կավարտվեր վրացական տնտեսության համար։ Բայց եվրոպացիներին դա չի մտահոգում։ Նրանց համար գլխավորը Ռուսաստանին վնասելն է, թեկուզ Վրաստանի շահերի հաշվին», - հավելել է Կալուգինը։



