ԵՄ-ն Վրաստանի նկատմամբ կարող է կիրառել պատժամ...

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպպերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր անցկացրած քննարկումների ընթացքում քննարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի կասեցում և այլ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, մենք ամբողջությամբ իջեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք քաղաքացիական հասարակությանը մեր աջակցությունը», - ասաց նա։