Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ գազի ներկրումն ավելացնելու շուրջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ներդրումներ չի կատարի արդյունահանման և Եվրոպա մատակարարումների ավելացման համար, եթե ԵՄ երկրները երկարաժամկետ գազի գնման պայմանագրեր չերաշխավորեն։
«Եվրոպացիներն ակնկալում են, որ մենք միլիարդներ ներդնենք այնտեղ, մինչդեռ ասում են, որ 10 տարի հետո ԵՄ-ն գազի կարիք չի ունենա։ Մենք նման ենք հիմարների, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդնելու գազի մեջ, որն իրենց պետք չի լինի»,- ասել էր նա: