ԵՄ-ն քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան...

Եվրամիությունը նախատեսում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան, որը կուսումնասիրի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները։

Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը:

Վրաստանում տիրող իրավիճակի մասին հարցին Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն «առաքելություն, քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան։

«Մենք քաղաքական առաքելություն ենք ուղարկելու Վրաստան՝ ուսումնասիրելու՝ ինչ է կատարվել»,- ասել է նա։

Բորելի խոսքով՝ առաքելության մասնակիցներն անմիջականորեն կխոսեն վրացական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։

«Մենք կհրավիրենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը, որպեսզի մեզ գնահատական տա տեղի ունեցածի վերաբերյալ», - հավելել է նա։

Բորելը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կուղարկվի առաքելությունը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «Եվրամիության դուռը բաց կմնա Վրաստանի համար»։

«Սակայն կառավարության կուրսը, երբ խոսքը վերաբերում է օրենքի գերակայությանը և հիմնարար սկզբունքներին, Վրաստանին շեղում է եվրաինտեգրման ճանապարհից»,- ընդգծել է նա։

Բորելը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունն արդեն քայլեր է ձեռնարկել վրացական իշխանությունների հակաժողովրդավարական շրջադարձի ֆոնին՝ սառեցնելով կամ չեղարկելով Վրաստանի կառավարությանն աջակցող ծրագրերի ֆինանսավորումը։

«Մենք չեղարկել ենք մոտ 120 միլիոն եվրոյի աջակցությունը Վրաստանի կառավարությանը և պատրաստվում ենք այդ աջակցությունն ուղղել այն ծրագրերին, որոնք ուղղակիորեն օգնում են ոչ կառավարական կազմակերպություններին և վրաց հասարակությանը», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։ Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը, ասել է, որ «ընտրությունները չեն կայացել», և ինքը վիճարկելու է հայտարարված արդյունքները։

Վերջերս ԵՄ-ում հայտարարություններ են հնչում, որ եթե «Վրացական երազանք»-ը չփոխի իր հակաժողովրդավարական կուրսը, ապա Վրաստանը Եվրամիության հետ մերձեցման հնարավորություն չի ունենա։