ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային վարկի առաջին բաժին...

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրո վարկի առաջին մասնաբաժնի վճարումը սկսել մայիսի կեսերից: Այդ մասին Franceinfo ռադիոկայանի եթեր ապրիլի 23-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն։

Ապրիլի 22-ին ԵՄ-ի դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրո վարկին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին։

«Մենք պատրաստ ենք մայիսի կեսերից առաջին մասնաբաժինները տրամադրել հենց որ վերջնական համաձայնության հասնենք, ինչն առաջիկա ժամերին կամ օրերին պետք է տեղի ունենա հունգարական վետոյի վերացման շնորհիվ», - ասել է Բարոն։

Եվրահանձնաժողովը պլանավորում էր առաջին մասնաբաժինը Կիևին փոխանցել ապրիլի սկզբին, սակայն Բուդապեշտը փողերը հատկացնելու որոշումն արգելափակեց այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրեց Հունգարիա և Սլովակիա նավթի մղումը «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիան հայտնել էր, որ մատակարարումները վերսկսելու դեպքում կդադարեն խոչընդոտել վարկի հատկացմանը, բայց իրենք չեն մասնակցի դրա ապահովմանը։