ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում իրանցի 19...

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել է, որ միության 27 երկրները նոր պատժամիջոցներ են սահմանում Իրանի 19 պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ։

«Քանի դեռ շարունակվում է Իրանի դեմ պատերազմը, ԵՄ-ն պաշտպանելու է իր շահերը և հետապնդելու է նրանց, ովքեր պատասխանատու են ներքին բռնաճնշումների համար», — սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ գրել է Կալասը։ «Սա նաև ազդակ է Թեհրանին, որ Իրանի ապագան չի կարող կառուցվել բռնաճնշումների վրա»։