ԵՄ-ն կարող է հունիսին Ուկրաինայի հետ բանակցու...

ԵՄ-ն կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել մինչև հունիսի վերջը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։

«Ես այսօր կհորդորեմ նախարարներին հնարավորինս շուտ պաշտոնապես սկսել բանակցային գլուխների շուրջ քննարկումները։ Դրանք կարող են սկսվել մինչև ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ավարտը (խմբ.՝ հունիսի վերջին), իսկ մնացած հինգ գլուխների շուրջ քննարկումները կարող ենք սկսել հուլիսին», - ասել է նա։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին անդամակցության բավականին երկարատև ճանապարհի միայն սկիզբն է։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010 թվականից, իսկ Սերբիան՝ 2012 թվականից։

Վերջինը ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան 2013 թվականին. գործընթացը տևել է տասը տարի։