ԵՄ-ն Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ ԵՄ-ն Իրանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ և վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։ Էսկալացիան չի հանգեցնի զինադադարի և խաղաղության, դա կանեն միայն բանակցությունները»,- գրել է նա։



